ALTER-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1 – ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ
Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատախանատու հանքարդյունաբերության կենտրոնը կիրականացնի իրազեկության բարձրացման և տեղեկատվության տարածման հետ կապված գործառույթներ: Այս գործողությունները նպատակաուղղված կլինեն ծրագրի արդյունքների առավելագույնին հասցնելուն՝ հաղորդակից լինելով համապատասխան լայն լսարանն, որն իր մեջ կընդգրկի տեղի շահագրգիռ կողմերին, համայնքներին և ընդհանուր հանրությանը։
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝
- ծրագրի հաղորդակցության պլան,
- ծրագրի կայքի, լոգոների և այլ բրենդային նյութերի ամբողջական մշակում,
- տարատեսակ տարածման և հաղորդակցության միջոցներ՝ ներառյալ նախագծի թռուցիկները, մամլո հաղորդագրությունները, հոդվածները և սոցիալական մեդիան,
- վերապատրաստման դասընթացի և ամառային դպրոցի կազմակերպում՝ ուղղված սկսնակ մասնագետներին և քաղաքացիական պաշտպանության անձնակազմին,
- բազմալեզու վերջնական հաշվետվության՝ ներառելով նախագծի ձեռքբերումները և քաղված դասերը։
2 – ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԸՆԴԴԵՄ ԵՐԿՐԱՇԱՐԺՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ
Այս աշխատանքային փաթեթում Կիպրոսի Եվրոպական համալսարանի փորձագետները կաշխատեն երկրաշարժի գոտիներում գտնվող պատվարների հետ կապված ռիսկերին առնչվող լավագույն փորձը բացահայտելու համար: Նրանք կվերլուծեն անցյալում տեղի ունեցած նմանատիպ իրադարձությունները և կհարմարեցնեն այդ փորձը Հայաստանի համար։ Այս աշխատանքային փաթեթի վերջնական նպատակն է զարգացնել այնպիսի փորձառություններ, որոնք կարող են ընդունվել ամբողջ Հայաստանում:
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝
- լավագույն փորձի հավաքագրման և վերլուծության հարցաթերթիկ,
- լավագույն փորձի հարմարեցման և ընդունման մեթոդաբանությունը, ինչպես նաև հավաքագրված լավագույն փորձի մանրամասները ներկայացնող փաստաթուղթ:
3 – ՀԱՆՐԱՅԻՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՔՐ ՄԱՍՇՏԱԲԻ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Այս բազմաբովանդակ աշխատանքային փաթեթը կօգտագործի նախորդ աշխատանքային փաթեթում սահմանված լավագույն փորձը։ Այն կիրականացնի Հայաստանի աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը, որը հայտնի է որպես ԱՌՆԱՊ։ Մասնավորապես, ԱՌՆԱՊ-ը կազմակերպելու է դասընթացներ, փոքրածավալ վարժություններ և սեմինարներ, որոնք կհամախմբեն տեղական համայնքներին և մասնավոր ընկերություններին, որոնք կառավարում են պատվարի ենթակառուցվածքը:
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝
- ստորագրված պայմանագրեր հանրային-մասնավոր գործընկերության մասին,
- տեղական համայնքների դիմակայության բարելավմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ,
- լավագույն փորձին ուղղված 3 դասընթաց և ուսումնական նյութեր,
- փոքրամասշտաբ վարժություններ ծրագրի յուրաքանչյուր տարածքում՝ հիմնված իրատեսական սցենարների վրա, ներառյալ բոլոր նյութերը։
4 – ՄԵԹՈԴՆԵՐԻ, ԳՈՐԾԻՔՆԵՐԻ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ՝ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոնը կիրականացնի ALTER ծրագրի չորրորդ աշխատանքային փաթեթը։ Այս աշխատանքային փաթեթն ուղղված է մեթոդների, գործիքների, հմտությունների և փորձի փոխանակմանը՝ ռիսկերի կառավարման և պատրաստվածության համար։ Մասնավորապես, փաթեթն ուղղված կլինի գործիքների և ռազմավարության տրամադրմանը, տեղական իշխանության ղեկավարների որոշումների կայացմանն աջակցելու համար։ Այս գործիքները կհարմարեցվեն Հայաստանի հատուկ կարիքներին և մարտահրավերներին:
Տրամադրվող առանցքային արդյունքներն են՝
- սենսորների փաթեթ՝ պատվարի կայունության վերահսկման և առկա նախազգուշացնող համակարգերհամարին ինտեգրման համար,
- Web GIS համակարգ՝ ոչ տեխնիկական մասնագետների որոշումների կայացմանն աջակցելու համար,
- ջրհեղեղի էվոլյուցիայի կանխատեսման ծրագրային ապահովման ընտրություն և կարգավորում,
- վեբ գործիք՝ ջրհեղեղի դեպքում տարահանումներին աջակցման համար,
- վեբ գործիք՝ ջրհեղեղից հետո ապրանքների մատակարարման ապահովման համար։