Հայաստանում հանրային-մասնավոր գործընկերության հաստատման համար ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր՝ ուղղված ջրհեղեղի ռիսկին, որը կարող է ի հայտ գալ ջրամբարի կամ պոչամբարի պատվարի վնասման հետևանքով:

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԹԵՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԲՍԵՐՎԱՏՈՐԻԱ, ԳԵՈԴԻՆԱՄԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ)

Գեոդինամիկայի ինստիտուտը Հունաստանի հնագույն ինստիտուտներից մեկն է, որը գործում է 1893 թվականից սկսած։ 1897թ․-ին Աթենքում տեղադրվել է առաջին սեյսմոգրաֆը, իսկ 1899թ․-ին գործարկվել է առաջին սեյսմիկ ցանցը։ Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանում սկսվել են սիստեմատիկ և մանրամասն սեյսմիկ դիտարկումները՝ ընդգրկելով հս․ լայնության 34°-ից մինչև 42°-ը և արլ․ երկայնության 19°-ից մինչև 30°-ը: Գեոդինամիկայի ինստիտուտի գլխամասային գրասենյակը գտնվում է Աթենքի կենտրոնում՝ Նիմֆեայի բլրի վրա, Ակրոպոլիսի դիմաց: Սա Հունաստանի շարունակական սեյսմիկ մոնիտորինգի գլխավոր կենտրոնն է: Բացի այդ, ինստիտուտը հետազոտական աշխատանքներ է կատարում հետևյալ ոլորտներում՝ սեյսմալոգիա, երկրի ընդերքի ֆիզիկա, գեոֆիզիկա, սալերի տեկտոնիկա, հրաբխականություն և գեոթերմիա, նեոտեկտոնիկա, ցունամիներ, սեյսմատեկտոնիկա ու ուժեղ շարժումներ և ինժեներային սեյսմալոգիա։

 

ԿԻՊՐՈՍԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՌԻՍԿԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԿԵՆՏՐՈՆ

Ռիսկերի և գիտական որոշումների կայացման լավագույն փորձի կենտրոնը ակադեմիական և բիզնես աշխարհին տրամադրում է ամբողջական առաջարկներ։ Կենտրոնը մշակում է կրթական (ուսուցողական), հետազոտական և խորհրդատվական լուծումներ: Կենտրոնը ձևավորվել է Ռիսկի, անվտանգության և բնապահպանական կենտրոնի և Որոշումների աջակցման և համակարգերի օպտիմիզացման լաբորատորիայի համագործակցության արդյունքում և գործում է Կիպրոսի Եվրոպական համալսարանի հովանու ներքո։ Սա Կիպրոսի Եվրոպական համալսարանի առաջին միջդիսցիպլինար, միջճյուղային լավագույն փորձի կենտրոնն է։

Լավագույն փորձի կենտրոնի ուսումնասիրման ոլորտները ներառում են քանակական և որակական մեթոդների մշակում, կիրառում ու գնահատում՝՝ ռիսկի որոշման, կառավարման և դրա մասին տեղեկատվության տարածման նպատակով: Կենտրոնը մշակում ու իրականացնում է որոշումների կայացման մեխանիզմներ և համակարգեր:

 

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոնը ստեղծվել է 2002 թվականին՝ Ակադեմիայի շրջանակներում այդ ուղղությամբհետազոտությունների իրականացման համար: Կենտրոնի առաջնային ուղղությունն է համարվում վերջնական սպառողին անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն ու տրամադրումը Ակադեմիայի ինստիտուտներին և հետազոտական թիմերին ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ծրագրերին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունների մասին տեղեկացումը:

Այս նպատակով կենտրոնը պահպանում է սերտ կապեր Բուլղարիայի Հանրապետությունում բոլոր հիմնական վերջնական օգտագործողների հետ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, «Քաղաքացիական պաշտպանություն» գլխավոր տնօրինության, «Գ.Ս. Ռակովսկի» Պաշտպանության և աշխատակազմի քոլեջի, Ներքին գործերի նախարարության և այլ անվտանգության հետազոտական դերակատարների ակադեմիայի հետ։ Կենտրոնը պահպանում է առկա հետազոտական հնարավորությունների և տեխնոլոգիաների տվյալների բազան և տեղեկատվություն տրամադրում պոտենցիալ վերջնական օգտագործողներին, ինչպես նաև նպաստում հետազոտողների և վերջնական օգտագործողների միջև կապերի հաստատմանը և համագործակցությանը։ 2003-2007 թվականների ընթացքում կենտրոնը ստանձնել է Գիտահետազոտական խորհրդի քարտուղարության դերի կատարումը Մշտական կառավարության կոմիտեում՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համար։ Կենտրոնը կազմակերպում է անվտանգության ոլորտի վերափոխման գիտական աջակցության բարելավման հայեցակարգերի և գաղափարների համար ազգային մրցույթ, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների կառավարման կոնֆերանս՝ տարվա մեջ երկու անգամ: Կենտրոնը պարբերաբար կատարում է հրապարակումներ խոշոր գիտական իրադարձությունների վերաբերյալ: 2007 թվականից սկսած կենտրոնին հանձնարարվել է Բուլղարիայի շահագրգիռ կողմերին ապահովել տեղեկատվությամբ անվտանգության թեմայի վերաբերյալ՝ ԵՄ 7-րդ ծրագրի շրջանակներում (FP7)։ Կենտրոնի տնօրենը FP7 Անվտանգության ծրագրերի կոմիտեի անդամ էր, իսկ կենտրոնի փորձագետը ծառայել է որպես ազգային կոնտակտային անձ (NCP) FP7 Անվտանգության թեմայի համար։ Տարիներ շարունակկենտրոնի տնօրենն հանդիսացել է ազգային ներկայացուցիչ ՆԱՏՕ-ի Գիտական հանձնաժողովում:

 

ՊՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀԱՀ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը հետազոտական աշխատանքի, կրթության և շահերի պաշտպանության միջոցով նպաստում է Հայաստանում սոցիալական, բնապահպանական և տնտեսական առումով պատասխանատու հանքարդյունաբերության՝ աշխարհում հայտնի լավագույն փորձի յուրացմանը, փոխանցմանն ու հարմարեցմանը: Այս նպատակին հասնելու համար ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կներգրավի բոլոր շահագրգիռ կողմերին՝ բնապահպանական խմբերին, ֆինանսական հաստատություններին, հանքարդյունաբերության ոլորտի, քաղաքացիական հասարակության և պետական կառույցների ներկայացուցիչներին:

 

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ (ԱՌՆԱՊ)

ԱՌՆԱՊ-ը ստեղծվել է 2010 թ. ՀՀ կառավարության որոշմամբ (2010 թ. դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշում)։ Հիմնադրամի գործունեության սկզբունքներն են` oրինականությունը, մարդասիրությունը, կամավորությունը, ժողովրդավարությունը և հրապարակայնությունը:

Հիմնադրամի շահառուներն են` ՀՀ բնակիչները, արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման և հետևանքների վերացման գործունեություն իրականացնող պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:

ԱՌՆԱՊ-ի հիմնական մասնակիցներն են` ՀՀ իշխանությունները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ԱՌՆ ոլորտում գործող միջազգային կառույցները և դոնոր կազմակերպությունները, ՄԱԿ-ը, Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, ինչպես նաև ոլորտում ներգրավված գիտական կառույցներն ու անհատ փորձագետները:

ԱՌՆԱՊ-ի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման  բազմաճյուղ մեխանիզմի հիմնումը` բոլոր դերակատարների ներգրավմամբ:

ԱՌՆԱՊ-ի խնդիրներն են․

  1. ԱՌՆ ռազմավարության մշակում և իրականացման համակարգում, օրենսդրական դաշտի  կատարելագործում և զարգացման ապահովում:
  2. ԱՌՆ դերակատարների պարտավորությունների և իրավասությունների հստակեցում, ենթագերատեսչական շահերի ներդաշնակեցում, ԱՌՆ համակարգում ներգրավվածների գործունեության և համագործակցության ապահովում, ռեսուրսների արդյունավետ օգտագործում:
  3. Գիտելիքի և կրթության զարգացման ապահովում, հանրային իրազեկման ապահովում, վերլուծական կարողությունների հզորացում:
  4. ԱՌՆ մեթոդաբանության ձևավորում, ներառյալ մոնիտորինգի համակարգի զարգացում:
  5. ԱՌՆ ինտեգրումը զարգացման քաղաքականության, ծրագրերի և պլանավորման մեջ:
  6. Պատրաստվածության մշակույթի զարգացման և աղետների դիմակայման միջավայրի ստեղծում: