Հայաստանում հանրային-մասնավոր գործընկերության հաստատման համար ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր՝ ուղղված ջրհեղեղի ռիսկին, որը կարող է ի հայտ գալ ջրամբարի կամ պոչամբարի պատվարի վնասման հետևանքով:

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԹԵՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԲՍԵՐՎԱՏՈՐԻԱ, ԳԵՈԴԻՆԱՄԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ)

Գեոդինամիկայի ինստիտուտը Հունաստանի հնագույն ինստիտուտներից մեկն է, որը  շարունակաբար գործում է 1893 թվականից սկսած։ 1897թ․-ին Աթենքում տեղադրվել է առաջին սեյսմոգրաֆը, իսկ 1899թ․-ին գործարկվել է առաջին սեյսմիկ ցանցը։ Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանում սկսվել են սիստեմատիկ և մանրամասն սեյսմիկ դիտարկումները՝ ընդգրկելով հս․ լայնության 34°-ից մինչև 42°-ը և արլ․ երկայնության 19°-ից մինչև 30°-ը: Գեոդինամիկայի ինստիտուտի գլխամասային գրասենյակը գտնվում է Աթենքի կենտրոնում՝ Նիմֆեայի բլրի վրա, Ակրոպոլիսի դիմաց: Սա Հունաստանի գլխավոր կենտրոնն է շարունակական սեյսմիկ  մոնիտորինգի համար: Բացի այդ, ինստիտուտի նպատակն է հետազոտական աշխատանքներ կատարել հետևյալ ոլորտներում՝ սեյսմալոգիա, երկրի ընդերքի ֆիզիկա, գեոֆիզիկա, սալերի տեկտոնիկա, հրաբխականություն և գեոթերմիա, նեոտեկտոնիկա, ցունամիներ, սեյսմատեկտոնիկա և ուժեղ շարժումներ և ինժեներային սեյսմալոգիա։

 

ԿԻՊՐՈՍԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՌԻՍԿԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԿԵՆՏՐՈՆ

Ռիսկերի և գիտական որոշումների կայացման լավագույն փորձի կենտրոնը ակադեմիական և բիզնես աշխարհին տրամադրում է ամբողջական առաջարկներ։ Կենտրոնը հիմնված է կրթական (ուսուցողական), հետազոտական և խորհրդատվական լուծումների առաջարկների վրա: Կենտրոնը ձևավորվել է Ռիսկի, անվտանգության և բնապահպանական կենտրոնի և Որոշումների աջակցման և համակարգերի օպտիմիզացման լաբորատորիայի համագործակցության արդյունքում և գործում է Կիպրոսի Եվրոպական համալսարանի հովանու ներքո։ Սա Կիպրոսի Եվրոպական համալսարանի առաջին խաչաձև-կարգապահական, խաչաձև-դպրոցի լավագույն փորձի կենտրոնն է։

Լավագույն փորձի կենտրոնի ուսումնասիրման ոլորտները ներառում են զարգացումը, հիմնական քանակական մեթոդների կիրառումն ու գնահատումը, նվազեցնելով որակական մեթոդները՝ չափելու, կառավարելու և հաղորդակից լինելու ռիսկին և վերլուծել, մշակել ու իրականացնել որոշումների կայացման մեխանիզմներ և համակարգեր:

 

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոնը ստեղծվել է 2002 թվականին՝ Ակադեմիայի շրջանակներում անվտանգության և պաշտպանության հետազոտությունների իրականացման համար: Կենտրոնի առաջնային գործունեությունն է համարվում Ակադեմիայի ինստիտուտների և հետազոտական թիմերի վերջնական օգտագործման կարիքների՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ծրագրերի, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունների մասին տեղեկատվության հավաքագրումն ու տարածումը:
Այս նպատակով կենտրոնը պահպանում է սերտ կապեր Բուլղարիայի Հանրապետությունում բոլոր հիմնական վերջնական օգտագործողների հետ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, «Քաղաքացիական պաշտպանություն» գլխավոր տնօրինությունը, «Գ.Ս. Ռակովսկի» Պաշտպանության և աշխատակազմի քոլեջը, Ներքին գործերի նախարարության և այլ անվտանգության հետազոտական դերակատարների ակադեմիա։ Կենտրոնը պահպանում է առկա հետազոտական հնարավորությունների և տեխնոլոգիաների տվյալների բազան և տեղեկացնում է պոտենցիալ վերջնական օգտագործողներին, ինչպես նաև նպաստում հետազոտողների և վերջնական օգտագործողների միջև կապերի հաստատմանը և համագործակցությանը։ 2003-2007 թվականների ընթացքում կենտրոնը ստանձնել է կատարել Գիտահետազոտական խորհրդի քարտուղարության դերը Մշտական կառավարության կոմիտեում՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համար։ Կենտրոնը կազմակերպում է անվտանգության ոլորտի վերափոխման գիտական աջակցության բարելավման հայեցակարգերի և գաղափարների համար ազգային մրցույթ, ինչես նաև Արտակարգ իրավիճակների կառավարման կոնֆերանս՝ տարվա մեջ երկու անգամ: Կենտրոնը պարբերաբար կատարում է հրապարակումներ  խոշոր գիտական իրադարձությունների վերաբերյալ: 2007 թվականից սկսած կենտրոնին հանձնարարվել է Բուլղարիայի շահագրգիռ կողմերին ապահովել տեղեկատվությամբ անվտանգության թեմայի վերաբերյալ՝ ԵՄ 7-րդ ծրագրի շրջանակներում (FP7)։ Կենտրոնի տնօրենը FP7 Անվտանգության ծրագրերի կոմիտեի անդամ էր, իսկ կենտրոնի փորձագետը ծառայել է որպես ազգային կոնտակտային անձ (NCP) FP7 Անվտանգության թեմայի կամար։ Տարիների ընթացքում կենտրոնի տնօրենն աշխատել է ՆԱՏՕ-ի Գիտական հանձնաժողովում որպես ազգային ներկայացուցիչ:

 

ՊՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՀԱՀ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը հետազոտական աշխատանքի, կրթության և շահերի պաշտպանության միջոցով նպաստում է Հայաստանում սոցիալական, բնապահպանական և տնտեսական առումով պատասխանատու հանքարդյունաբերության՝ աշխարհում հայտնի լավագույն փորձի յուրացմանը, փոխանցմանն ու հարմարեցմանը: Այս նպատակին հասնելու համար ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կներգրավի բոլոր շահագրգիռ կողմերին՝ բնապահպանական խմբերին, ֆինանսական հաստատություններին, հանքարդյունաբերության ոլորտի, քաղաքացիական հասարակության և պետական կառույցների ներկայացուցիչներին:

 

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ (ԱՌՆԱՊ)

ԱՌՆԱՊ-ը ստեղծվել է 2010 թ. ՀՀ կառավարության որոշմամբ (2010 թ. դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշում)։ ԱՌՆԱՊ-ը մշակված կառույց է և կառավարվում է հիմնական շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, և ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից՝ որպես հիմնադրամ: Նրա նպատակն է խթանել բոլոր մակարդակներում աղետների ռիսկի նվազեցման իրականացումը, այն համակարգում, վերլուծում և խորհրդակցում է հիմնական ոլորտների հետ, որոնք պահանջում են համատեղ, մասնակցային և համակարգված գործողություններ:

ԱՌՆԱՊ-ը նպաստում է աղետների ռիսկի նվազեցման գործառույթների ընդգծմանը երկրի զարգացման քաղաքականության, ռազմավարության և ծրագրերի մեջ՝ ըստ Սենդայի գործողությունների շրջանակի առաջնային գործողությունների: Վերջինս նպաստում է աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության մշակմանը և հետագա օգտագործմանը՝ երկրում տիրող պայմաններին համապատասխան: ԱՌՆԱՊ-ը ապահովում է մասնակցային գործընթացը՝ ներառյալ պետական մարմինները, մասնավոր սեկտորը, ՄԱԿ-ի գործակալությունները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիաները և հետազոտական կազմակերպությունները, ներառյալ մասնագիտական մարմինները:

ԱՌՆԱՊ-ի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում աղետների ռիսկի նվազեցման  բազմաճյուղ մեխանիզմի հիմնումը` բոլոր դերակատարների ներգրավմամբ: