ALTER- ի գործընկերները, Սիսիանի և Կապանի համայնքապետարանների և մասնավոր հատվածի հետ միասին, սկսեցին երկրաշարժի և պատվարի փլուզման սիմուլյացիոն փոքր մասշտաբային վարժանքները: Վարժանքների նպատակն էր փորձարկել ծրագրի շրջանակներում մշակված պլանները և ընթացակարգերը և գնահատել, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ կատարել հետագայում։ Ավելի կարևոր է այն, որ այդ վարժանքները փորձարկեցին շահագրգիռ կողմերի միջև փոխհարաբերությունները և հաղորդակցությունը՝ երկրաշարժի և պատվարի հնարավոր վթարների դեպքում: Գործողությունները սկսվեցին Սիսիանում հոկտեմբերի 29-ին և շարունակվեցին Կապանում հոկտեմբերի 20-ին: Բացի ուսանողներից վարժանքներին ներգրավվել են ավելի քան 100 մասնակից, ովքեր մասնակցել են որպես տարհանվածներ:
Սիսիանի վարժանքների ընթացքում տեղի քաղաքապետարանի և Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ներկայացուցիչները սկսվեցին երկրաշարժից հետո իրավիճակային գնահատմամբ: ALTER նախագծին վերաբերող սիմուլյացիոն գործողություններից բացի, ԱԻՆ աշխատակիցները ցուցադրեցին նաև իրենց հրդեհաշիջման և փրկարարական հնարավորությունները՝ որպես իրենց շարունակական դասընթացների մաս: Որոտան կասկադի սեփականատեր Կոնտուր Գլոբալի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև հաղորդակցության համակարգն իր մեջ ներառում է ահազանգման համակարգը Սիսիանի և հարակից համայնքների համար՝ պատվարի վթարի դեպքում:
Էվակուացիան նաև փոքր մասշտաբային վարժանքների կարևոր թեման էր: Իրականացվել են Սիսիանի պետական քոլեջի փորձնական տարհանման աշխատանքներ`ջրհեղեղի ռիսկի գոտուց մեծ թվով մարդկանց տարհանելու համար անհրաժեշտ ժամանակի հասկանալու համար։ Սիսիանում ռիսկի ենթակա համայնքների ղեկավարները նույնպես տեղեկացվել են ստանդարտ ընթացակարգերի և տեսական սցենարների մասին:
Կապանում փորձարկվեց նմանատիպ սցենար՝ օգտագործելով փոքր մասշտաբի վարժանքներ։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» և «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի մասնավոր հատվածի գործընկերները ունեցան սիմուլյացիոն ճեպազրույցներ ԱԻՆ-ի և տեղական համայնքապետարանների հետ`կապված իրենց մոտակայքում գտնվող ջրամբարների և պոչամբարների կառավարման հետ: Այս պարագայում Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները փորձարկել են իրենց տարհանման հնարավորությունը, ինչպես նաև արտակարգ իրավիճակի դեպքում մարդկանց անվտանգ տեղափոխելու հնարավորությունները:
Այս ջանքերը, ինչպես նաև հյուսիսային Հայաստանի Ախթալա համայնքում կայանալիք վարժանքները, ընդգծում են ALTER-ի գործընկերների կողմից երկամյա աշխատանքի գագաթնակետը՝ պետական և մասնավոր հատվածի գործընկերների հետ համատեղ: Այս վարժանքների արդյունքները կվերլուծվեն, որպեսզի Հայաստանը ավելի լավ պատրաստվի երկրաշարժերին և դրան հաջորդած պատվարների վթարման հետ կապված ռիսկերին: Առաջիկա շաբաթների ընթացքում կհրապարակվեն վարժանքների մասին տեսանյութեր և լրացուցիչ տեղեկատվություն: