ALTER ԾՐԱԳՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ձախ կողմում գտնվող քարտեզը ցույց է տալիս ծրագրի ընդգրկման տարածքները և դրանց տեղադիրքը միմյանց նկատմամբ և Հայաստանի Հանրապետությունում։ Այդ տարածքներն ընտրվել են նրանց եզակի ասպեկտների պատճառով, քանի որ առնչվում են Հայաստանի քաղաքացիական պաշտպանությանը։
- Թեղուտի և Դեբեդ գետի տարածքը Լոռու մարզում, ընդգրկելով այնտեղ գտնվող հանքավայրերն ու պոչամբարները
- Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի ենթակառուցվածքները և պատվարները Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի շրջակայքում
- Ողջի գետի ավազանը և Սյունիքի մարզի Կապանի շրջանի վրա ազդող ջուրն ու պոչամբարների պատվարները:
Ստորև ներկայացվում են այդ տարածքների քարտեզներն ու նկարագրությունները:
ԾՐԱԳՐԻ ՏԱՐԱԾՔ 1․ ԱԽԹԱԼԱ ԵՎ ԴԵԲԵԴ ԳԵՏ
<strong>Հիմնական տվյալներ</strong>
- Հեռավորությունը Երևանից՝ մոտ 200 կմ (4 ժամ)
- Վարչական շրջանը՝ Լոռու մարզ
- Ազդակիր բնակչությունը՝ մոտ 3000, չհաշված Վրաստանի հատվածը ստորին հոսանքում
Լոռու մարզը Վրաստանի հետ սահմանակցող Հայաստանի երեք հյուսիսային մարզերից մեկն է։ Այս մարզը հայտնի է իր լեռնային, կանաչ և անտառային բնությամբ։ Խորհրդային ժամանակահատվածում Վանաձորի տարածքում (տարածաշրջանի խոշորագույն և Հայաստանում մեծությամբ երրորդ քաղաքը) զարգացած էր արդյունաբերությունը, չնայած արդյունաբերության մեծ մասը մնացել է, սակայն տարածաշրջանի տնտեսությունը վերադարձել է հանքարդյունահանմանն ու գյուղատնտեսությանը: ALTER-ը աշխատում է այս տարածաշրջանի երեք (հնարավոր է չորս) պոչամբարների հետ։ ALTER-ի այդ երեք օբյեկտները (Նազիկ, Պայթուցիկների Ձոր, Նահատակ) կենտրոնացած են Ախթալայի մոտակայքում, Թեղուտ գյուղի մոտ գտնվող մեկ այլ պոտենցիալ օբյեկտի հետ միասին:
ԾՐԱԳՐԻ ՏԱՐԱԾՔ 2․ ՈՐՈՏԱՆԻ ԿԱՍԿԱԴ
Հիմնական տվյալներ
- Հեռավորությունը Երևանից՝ մոտ 200 կմ (3 ժամ)
- Վարչական շրջանը՝ Սյունիքի մարզ
- Ազդակիր բնակչությունը՝ մոտ 20,000
Որոտանի կասկադը Հայաստանի ամենախոշոր էլեկտրաէներգիայի արտադրության ենթակառուցվածքային նախագծերից մեկն է և կենսական նշանակություն ունի երկրի կայունության և տնտեսության համար: Որոտանի կասկադի երկայնքով էլեկտրաէներգիայի արտադրությունը տեղի է ունենում Սպանդարյանի, Շամբի և Տաթևի հիդրոէլեկտրակայաններում: Պատվարի վթարի դեպքում Սիսիան քաղաքը և նրա հարակից գյուղերը կարող են գտնվել աղետալի ջրհեղեղի ռիսկի տակ։ Պատվարի վթարի կամ խոշոր սեյսմիկ իրադարձության դեպքում Գորիս (~ 20,600) և Կապան (43,000) քաղաքները, ինչպես նաև շրջակա գյուղերը կարող են մեկուսացվել և մնալ առանց էլեկտրաէներգիայի։
ԾՐԱԳՐԻ ՏԱՐԱԾՔ 3․ ԿԱՊԱՆ ԵՎ ՈՂՋԻ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆ
Հիմնական տվյալներ
- Հեռավորությունը Երևանից՝ մոտ 300 կմ
- Վարչական շրջանը՝ Սյունիքի մարզ
- Ազդակիր բնակչությունը՝ մոտ 45,000
3-րդ տարածքն իր մեջ ընդգրկում է Հայստանի ամենաինտենսիվ հանքարդյունաբերական շրջաններից մեկը և խոշորագույն պոչամբարներից երկուսը։ Բացի այդ, այն իր մեջ ներառում է նաև Գեղիի ջրամբարը։ Կավճուտ, Անդոկավան, Համլետավան, Շղարշիկ գյուղերը, Կապան քաղաքը և Սյունիք գյուղը անմիջապես գտնվում են Գեղի և Ողջի գետերի ողողատում (գտնվում են գետերի միացման վայրից ներքև)։ Վերին Գիրաթաղ և Ներքին Գիրաթաղ գյուղերը չեն գտնվում ողողատում, սակայն գյուղեր տանող միակ ճանապարհն անցնում է Գեղիի պատվարից ներքև ընկած ողողատով։ Երկու պոչամբարները նույնպես կարող են առաջացնել մեծ ռիսկ ինչպես Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհի համար, այնպես էլ Կապանի օդանավակայանի համար, որի կարիքը կզգացվի արտակարգ իրավիճակների դեպքում: