ALTER ծրագիրի նպատակն է հանրային-մասնավոր գործընկերության հաստատումը ջրհեղեղի ռիսկերի կանխման համար, որը կարող է ի հայտ գալ ջրամբարի կամ պոչամբարի պատվարի վնասման դեպքում:
Եվրոպական միութան հմտությունները, տեխնոլոգիաները և փորձը կփոխանցվեն Հայաստան: Գործընթացները կշեշտադրեն լիարժեք համագործակցության կարևորությունը տեղական համայնքների, ոչ պետական կազմակերպությունների, նախարարությունների և մասնավոր սեկտորի ընկերությունների միջև: Ծրագրի տևողությունը 24 ամիս է և համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչության կողմից:
Ծրագրի գործընկերներ կազմակերպություններն են․
- Աթենքի ազգային օբսերվատորիա, գեոդինամիկայի ինստիտուտ (գլխավոր գործընկեր)
- Կիպրոսի եվրոպական համալսարան, ռիսկերի և գիտական որոշումների կայացման լավագույն փորձի կենտրոն
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոն
- Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
- Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ)
Ծրագրի մասին նորությունների համար այցելեք ծրագրի կայք․ http://alter-project.eu/ (ներկայումս ստեղծման փուլում է)։