Հայաստանում հանրային-մասնավոր գործընկերության հաստատման համար ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր՝ ուղղված ջրհեղեղի ռիսկին, որը կարող է ի հայտ գալ ջրամբարի կամ պոչամբարի պատվարի վնասման հետևանքով:

ALTER-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԻՄԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ALTER-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԻՄԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ALTER-ի հայաստանյան թիմի անդամները մայիսի 23- 24-ը այցելել են Սյունիքի մարզ։ Այցի ընթացքում թիմի անդամներն ուսումնասիրել են մարզում գտնվող ծրագրի տարածքները, ինչպես նաև հանդիպումներ են ունեցել տեղական իշխանությունների և մասնավոր հատվածի գործընկերների հետ։ Այս կարճ հանդիպումների ընթացքում տեղի գործընկերներին ներկայացվեցին ծրագրի առանձնահատկությունները և հիմք դրվեց ALTER ծրագրի գործընկերի հունիսյան այցելության ընթացքում արդյունավետ հանդիպումներ ունենալու համար։

Մայիսի 23-ին գործընկերները հանդիպում ունեցան Կապանի համայնքապետի տեղակալ՝ պարոն Ա. Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյանը նաև Կապանի դիմակայության թիմի ղեկավարն է և կլինի քաղաքապետարանի կոնտակտային անձը ALTER ծրագրի համար: Հանդիպման ժամանակ նա ցավով նշեց, որ Կապանի համայնքների և շրջակա հանքարդյունաբերական ընկերությունների միջև մասնավոր և հանրային համագործակցությունը ԱՌԿ դաշտում սահմանափակ է։ Ընդհանուր առմամբ, նա քաղաքապետարանի պատրաստակամությունն է հայտնել ALTER -ի հետ համագործակցելու, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ հաստատելու համար, որը դրական ազդեցություն կունենա Կապանում ԱՌԿ ռազմավարության և դրա իրականացման համար:

Այս հանդիպումից հետո ծրագրի անդամները հանդիպում ունեցան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ -ի բնապահպանության բաժնի պետ՝ տիկին Հասմիկ Մկրտումյանի հետ։ Չնայած հանդիպման արդյունքները սահմանափակ էին, սակայն գործընկերները տեղեկացվեցին պոչամբարների վերաբերյալ տեխնիկական տեղեկությունների ստացման համար դիմումի պաշտոնական ընթացակարգերի մասին:

Մայիսի 24-ին հայաստանյան թիմի անդամները այցելեցին «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ»-ի Գորիսի գրասենյակ։ Այնտեղ թիմը հանդիպեց արտադրության ղեկավար՝ պարոն Արամ Յոլյանի և անվտանգության ու առողջության բաժնի ղեկավար՝ պարոն Ներսես Զալյանի հետ։ Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվեց ծրագիրը և հարցում կատարվեց հիդրոէլեկտրակայաններ մուտք գործելու համար: ALTER -ի թիմը թույլտվություն ստացավ պատվարները լուսանկարելու համար, սակայն տեղեկացվեց, որ հաստատություն մուտք գործելու համար անհրաժեշտ է «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ»-ի Երևանյան գրասենյակի թույլտվությունը։ Թիմը նախատեսում է հանդիպում «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ»-ի գլխավոր տնօրենի հետ Երևանում։

Գորիս կատարած այցից հետո թիմը այցելում է Սիսիանի քաղաքապետարան՝ ծրագիրն այնտեղ ներկայացնելու համար: Թիմը հանդիպեց համայնքի աշխատակազմի քարտուղարի, ինչպես նաև քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի առաջատար մասնագետ՝ պարոն Հայկ Հակոբյանի հետ: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ համայնքը ավարտել է տեղական կառավարման ինքնագնահատումը, սակայն գնահատման արդյունքները չեն գործել: Քաղաքապետարանը համաձայնել է ուսումնասիրել առարկան՝ հունիսին կայանալիք ALTER-ի ամբողջ թիմի անդամների հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար:

Հանդիպումներից բացի թիմը այցելեց նաև Սյունիքի մարզի բոլոր թիրախային վայրերը: Այդ տարածքների նկարները ներկայացված են աջ կողմում։