Հայաստանում հանրային-մասնավոր գործընկերության հաստատման համար ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր՝ ուղղված ջրհեղեղի ռիսկին, որը կարող է ի հայտ գալ ջրամբարի կամ պոչամբարի պատվարի վնասման հետևանքով:

ԱՌԱՋԻԿԱ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ALTER ԹԻՄԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

2019թ-ի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցավ ALTER ծրագրի անդամների հանդիպումը Երևանում՝ առաջիկա շտաբային դասընթացների և դաշտային վարժանքների պլանավորման համար, որոնք տեղի կունենան 2019թ-ի հունիս և հոկտեմբեր ամիսներին։ Այս վարժանքների միջոցով կփորձարկվեն գործողությունների ծրագրերը, կգնահատվի արդյունավետությունը, ինչպես նաև կունենան կրթական բնույթ` արտակարգ իրավիճակների դեպքում նախարարության աշխատակիցների և հանրության դերի և նշանակության համար։ Հանդիպումը տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ)՝ ԱՌՆԱՊ-ի և ALTER-ի գլխավոր գործընկերի մասնակցությամբ։

Գործընկերները սկսեցին հանդիպումը` ամրապնդելով այն գաղափարը, որ առաջիկա վարժանքների համար կան երկու հիմնական կետեր. դրանց ինտեգրումը ՀՀ կառավարության կողմից իրականացվող գործող վարժանքներին և ALTER-ի փորձնական տարածքներում տեղական բնակչություն ներգրավումը այդ վարժանքներին։ Հանդիպման ընթացքում ԱԻՆ ներկայացուցիչները հաստատեցին, որ առաջիկա շտաբային դասընթացների և դաշտային վարժանքների ժամկետները համապատասխանում են իրենց ծրագրերին: Այդ վարժանքների ընթացքում ակնկալվում է նաև մասնավոր հատվածի գործընկերների ներգրավումը՝ ծրագրի յուրաքանչյուր տարածքում։

Վարժանքների պլանավորումից բացի, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտոնից Դր․ Ալեքսանդր Առաքելյանը ներկայացրեց Գեղիի ջրամբարի և Գեղանուշի պոչամբարի պատվարների փլուզման մոդելները, որոնք գտնվում են ծրագրի Կապանի տարածքում: Սցենարների մասին քննարկումները ծրագրի անդամների և նախարարության աշխատակիցների կողմից կարևոր պատկերացում են տալիս այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի մոդելը ավելի լավ արտացոլի իրականությունը: Գլոբալ Կոնտուրի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք նույնպես պատվարի փլուզման մոդելներ են մշակում իրենց ենթակառուցվածքների համար, որոնք գտնվում են ծրագրի Սիսիանի տարածքում։

ALTER-ի գործընկերները նաև քննարկեցին ծրագրի Web-GIS համակարգի ընթացիկ զարգացումները, դրա առավելությունները, ինչպես նաև առաջարկվող համակարգի դերը Հայաստանում տվյալների փոխանցման և փոխանակման գործում:
Հանդիպմանը ներկա էին ALTER-ի գործընկերներ կազմակերպությունները՝ Աթենքի ազգային օբսերվատորիան, Կիպրոսի Եվրոպական համալսարանը, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտոնը և ԱՌՆԱՊ-ը։ ALTER-ի գործընկեր կազմակերպություններից բացի, հանդիպմանը ներկա էին ԱԻՆ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները, ներառյալ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։ Հանդիպմանը ներկա էին նաև ALTER-ի մասնավոր հատվածի գործընկեր՝ ContourGlobal-ի ներկայացուցիչները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *