Հայաստանում հանրային-մասնավոր գործընկերության հաստատման համար ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր՝ ուղղված ջրհեղեղի ռիսկին, որը կարող է ի հայտ գալ ջրամբարի կամ պոչամբարի պատվարի վնասման հետևանքով:

ALTER ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

ALTER ծրագիրի նպատակն է հանրային-մասնավոր գործընկերության հաստատումը ջրհեղեղի ռիսկերի կանխման համար, որը կարող է ի հայտ գալ ջրամբարի կամ պոչամբարի պատվարի վնասման դեպքում:

Եվրոպական միութան հմտությունները, տեխնոլոգիաները և փորձը կփոխանցվեն Հայաստան: Գործընթացները կշեշտադրեն լիարժեք համագործակցության կարևորությունը տեղական համայնքների, ոչ պետական կազմակերպությունների, նախարարությունների և մասնավոր սեկտորի ընկերությունների միջև: Ծրագրի տևողությունը 24 ամիս է և համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչության կողմից:

Ծրագրի գործընկերներ  կազմակերպություններն են․

  • Աթենքի ազգային օբսերվատորիա, գեոդինամիկայի ինստիտուտ (գլխավոր գործընկեր)
  • Կիպրոսի եվրոպական համալսարան, ռիսկերի և գիտական որոշումների կայացման լավագույն փորձի կենտրոն
  • Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտությունների կենտրոն
  • Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
  • Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ)

Ծրագրի մասին նորությունների համար այցելեք ծրագրի կայք․ http://alter-project.eu/ (ներկայումս ստեղծման փուլում է)։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *